Երևանում 11 մարդ է ձերբակալվել. մեկը Շենգավիթի թաղապետարանի աշխատակից է

Շենգավիթի թաղապետարանում ձերբակալություններ էին եղել նաև մոտ մեկ ամիս առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Շենգավիթի թաղապետարանում ձերբակալություններ էին եղել նաև ապրիլի 19–ին։
Շենգավիթի թաղապետարանի ձերբակալված 2 պաշտոնյաներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել