ԲԿ–ների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր պահանջը կվերանայվի. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարը հայտնեց, որ արդեն իսկ ներկայացրել են օրենքի նախագիծ, որով էլ նախատեսված են փոփոխությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու հարցը առաջիկայում կվերանայվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր խորին համոզմամբ, ինչպես նաև ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզ է դառնում, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը և բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։ Դրանով մենք համակարգային փոփոխություն կմտցնենք բժշկական կենտրոնների ընդհանուր կառավարման մեջ»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` արդեն իսկ ներկայացրել են օրենքի նախագիծ, որով էլ նախատեսված են վերոնշյալ փոփոխությունները։
Ավանեսյանն ու Բաղդասարյանը հերքում են, թե Արևմուտքը դեղեր է փորձարկում հայերի վրա