«Առարկայական քննարկում չի եղել». Պեսկովը՝ Պուտին–Թրամփ հանդիպման հեռանկարի մասին

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է առաջիկա օրերին երկու երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու հնարավորության մասին հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Մոտակա օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում անցկացնելու նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստումը։
«Մոտակա օրերի համար առայժմ ոչ մի նախապատրաստություն չի տարվում։ Հարցը դեռ առարկայական առումով չի համաձայնեցվել, չի բարձրացվել, ուստի այստեղ մենք դեռ ասելիք չունենք», - ասել է Պեսկովը։
Պուտինն առաջիկա օրերին Ստամբուլ մեկնելու պլաններ չունի. Պեսկով
Նա ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի: Պեսկովի խոսքով՝ և’ Պուտինը, և’ Թրամփը ցանկանում են հասնել արդյունքի, ըստ այդմ՝ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Ինչու գնա, եթե ես չկամ. Թրամփը՝ ստամբուլյան բանակցություններին Պուտինի մասնակցության մասին