ԲԿ-ների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելը կվերանայվի․ նախարար

Առաջիկայում համակարգային փոփոխություն կմտցվի բժշկական կենտրոնների ընդհանուր կառավարման մեջ։
Sputnik
«Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու հարցը առաջիկայում կվերանայվի»,- կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշել է, որ ուսումնասիրելով միջազգային փորձը համոզված է, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը և բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։