Մի քանի գյուղերում աննախադեպ տեղատարափ է եղել.Գալստյան

Sputnik
Ինչպես ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Օրեր առաջ Արարատի մարզի մի քանի գյուղերում հորդառատ անձրևն ու կարկուտը մոտ 70 տոկոսով շարքից հանել էր բերքը։
Նույնիսկ հակակարկտային կայանները ի զորու չէին եղել ցրել կարկտաբեր ամպերն ու նվազեցնել վնասը։
Երեկ էլ Հանրապետության երկու մարզերում` Արագածոտնում ու Արարատում կարկուտն ու տեղատարափ անձրևը պատուհասել էր բանկիչներին` հեղեղելով ոչ միան այգիներն ու դաշտերը, այլև տները։
«Մի քանի գյուղերում աննախադեպ տեղատարափ է եղել, հնաբնակներն էլ հիշում են, որ նման վիճակ եղել է 25 տարի առաջ»,-Sputnik Արմենիայի հետ զրուցում փաստել է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։