Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Միխայլովկա բնակավայրը․ ՊՆ

Զինծառայողներ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միխայլովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միխայլովկա բնակավայրը», - ասված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ ռուսական զորքը Դոնեցկի Կրասնոարմեյսկ, Նովոալեքսանդրովկա, Ուլյանովկա, Նովայա Պոլտավկա, Միրոլյուբովկա, Դիմիտրով, Պետրովսկոյե և Նովոսերգեևկա բնակավայրերի շրջաններում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, գրոհային բրիգադների և ծովային հետևակի բրիգադի կազմավորումներին:
«Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 525 զինծառայող, 11 պիկապ և 2 հրետանային զենք», – նշել են ՌԴ ՊՆ-ում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։