ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը Սև ծովի և Բելգորոդի շրջանի երկնքում 12 ուկրաինական դրոն են ոչնչացրել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք, որից 9-ը՝ Սև ծովի ջրային տարածքում և 3-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։