ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետն ու ՀՀ–ում Իրանի դեսպանը հանդիպել էին նաև հունվարի 27–ին, քննարկել Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցեր։