Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել ջախջախիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Նոր փաթեթը ներառում է պատժամիջոցների ցանկում մոտ 60 ռուս և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ռուսական նավթ տեղափոխող 50-150 լցանավերի ընդգրկումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է խստացնեն պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի «մեկընդմիշտ խեղդեն նրա տնտեսությունը»: Այս մասին նա հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։
Արևմտյան բիզնեսը զգուշավոր հետաքրքրություն է ցուցաբերում ՌԴ վերադառնալու հարցում. FT
Բարոն նաև հաստատել է, որ ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթը: Եվրամիության ինստիտուտների աղբյուրների տվյալներով՝ փաթեթի վերջնական հաստատումը սպասվում է մայիսի 20-ին, որից հետո այն կհրապարակվի և ուժի մեջ կմտնի:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նոր փաթեթը պատժամիջոցների ցուցակում ներառում է մոտ 60 ռուս և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ռուսական նավթ տեղափոխող 50-150 լցանավեր: Նավերի հստակ թիվը դեռ չի բացահայտվում։
Փարիզի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ԵՀ նախագահ
Bloomberg-ի տեղեկություններով՝ 17-րդ փաթեթը կարող է «թեթևացված» լինել. ԵՄ-ի ներսում հակասություններից խուսափելու և փաթեթի ընդունումն արագացնելու համար այնտեղ ներառված չեն նոր տնտեսական կամ առևտրային սահմանափակումներ: Սակայն, ըստ Bild-ի, քննարկվում են ռուսական գազի ներկրումից լիակատար հրաժարումը, նավթի գնային սահմանափակումների խստացումը, պատժամիջոցները մի շարք բանկերի դեմ, ինչպես նաև ռուսական ուրանի գնումների կրճատումը:
ԵՄ պատժամիջոցների նախորդ՝ 16-րդ փաթեթն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 24-ին։