Դաղստանում ժայռ է փլուզվել. 53 գյուղ մնացել է առանց ճանապարհային հաղորդակցության

Ժայռի փլուզում Դաղստանի Չարոդինսկի շրջանում
Ճանապարհների շահագործմամբ զբաղվող ընկերության բրիգադը մեկնել է փլուզումը մաքրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Դաղստանի Չարոդինսկի շրջանում ժայռի փլուզման հետևանքով 53 բնակավայր մնացել է առանց ճանապարհային հաղորդակցության: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ճանապարհների շահագործմամբ զբաղվող ընկերության բրիգադը մեկնել է փլուզումը մաքրելու:
«Չարոդինսկի և Գունիբսկի շրջանի սահմանին՝ Կուլաբ գյուղի մոտակայքում, հանրապետական նշանակության Գունիբ-Ցուրիբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում։ Առանց ճանապարհային հաղորդակցության է մնացել Չարոդինսկի շրջանի 53 բնակավայր՝ 14052 բնակիչներով։ Ճանապարհը մաքրելու համար մեկնել է Ճանապարհների շահագործմամբ զբաղվող ընկերության բրիգադը՝ բաղկացած երկու աշխատակցից և մեկ միավոր տեխնիկայից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դաղստանի դատախազության մամուլի ծառայությունը հետևում է փլուզման հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին ու արդյունքներին: