Ավելի հեշտ ու արագ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեն երաշխավորում է տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է կոմիտեի ֆեյսբուքյան էջում։
Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035։
Հակակոռուպցիոն կոմիտեն երաշխավորում է տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը։ Նշվում է, որ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։