Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել «Ընդհանուր պատմական հիշողություն. պահպանման անհրաժեշտությունը կեղծման փորձերի համատեքստում» սեմինարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմաբան Վահե Ավետիսյանն անդրադարձել է վերջերս Հանրայինի եթերում հնչած թեզին, թե Գերմանիայի հաղթանակը «ավելի օգտակար» կլիներ հանրապետության համար, և որ Ստալինգրադի ճակատամարտը կանխեց Մեծ Հայաստանի ստեղծումը։
Վահե Ավետիսյանը նկատել է, որ պատմությունը խեղաթյուրելու նման փորձեր վերջերս տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և մասնավորապես հետխորհրդային երկրներում։