Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան

Sputnik
Կիրակնօրյա երևանյան ուժեղ քամին արդեն գիտենք, թե ինչպես է կոչվում։ Մասնագետները բացատրեցին, որ այն առաջացել էր ամպրոպային ամպում օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով և կոչվում է փոթորկանք։ 20 մ/վ արագությամբ փոթորկանքը գետնից օդ էր հանել առաջին հերթին մեծ քանակությամբ փոշի։ Մայիսի 11-ին Երևանի կենտրոնում փոշու խտությունը 6 անգամ բարձր է եղել նախորդ օրվանից և 4 անգամ գերազանցել է թույլատրելին:
Երևանի օդի մաքրության թեմայով Sputnik Արմենիան զրուցել է «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի հետ։