ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով գրոհել և հրետակոծել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության Գորլովկա քաղաքը, ինչի հետևանքով չորս ավան հոսանքազրկվել է: Այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինայի զինված հարձակման հետևանքով հոսանքազրկվել են Սնդիկի կոմբինատի, Ն. Ա. Իզոտովի անվան հանքավայրի, Խիմիկ և Կոմարովա ավանները», - տելեգրամյան ալիքում գրել է պաշտոնյան:
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ի ղեկավարի վարչակազմի և կառավարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերն օրվա սկզբից արձակել են 155 մմ տրամաչափի 12 արկ, դրոնից նետել պայթուցիկ, ինչպես նաև հարձակում ձեռնարկել կամիկաձե ԱԹՍ– ով:
Քաղաքապետը նաև հայտնել է, որ Կոմարովայում հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի «կոլոկոլչիկ» տեսակի կասետային զինամթերքներ, որոնք օգտագործվում են ՆԱՏՕ-ի 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկերում և HIMARS հրթիռներում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։