ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գործարք չի լինի առանց նախագահ Պուտինի հավանության», – նշել է նա Breitbart-ին տված հարցազրույցում։
Ուիտկոֆը հավելել է, որ Ուկրաինայում կարգավորման հարցը քննարկել է ոչ միայն Մոսկվայի և Կիևի, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ազգային անվտանգության գծով խորհրդականների հետ։
Հիշեցնենք` Պուտինը և Ուիտկոֆը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում ապրիլի 11-ին։ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիտկոֆի 2–րդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Կրեմլում։ Այն տևել է մոտ երեք ժամ։