Թրամփը պատրաստվում է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ պետքարտուղարն այս շաբաթ հանդիպում կունենա Սիրիայի արտգործնախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Նա այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովի ժամանակ։
«Սիրիայում տիրող իրավիճակը թագաժառանգի (Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի. խմբ.), ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո, որն օրերս ինձ զանգահարեց և նման մի բան խնդրեց, ի թիվս իմ մյուս ընկերների, մարդկանց, որոնց ես շատ եմ հարգում Մերձավոր Արևելքում, ես Սիրիայի դեմ պատժամիջոցները դադարեցնելու հրաման կտամ, որպեսզի նրան վերականգնվելու հնարավորություն տամ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ Թուրքիայում կհանդիպի Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան Ալ-Շայբանիի հետ:
Ոչ տիպիկ ժեստ. Թրամփին Էր Ռիադի օդանավակայանում դիմավորել է անձամբ թագաժառանգ արքայազնը