ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԻՆ–ը հայտնել է Լուգանսկում հրդեհը մարելու ժամանակ երկու աշխատակիցների մահվան մասին։ Նրանք ուկրաինական անօդաչուի գրոհի զոհ են դարձել։
«Այսօր, աշխատանքային պարտքը կատարելիս, ողբերգական վախճան են ունեցել հերթափոխի պետ Միխայիլ Պրոնկոն և ավագ հրշեջ Դմիտրի Սավենկոն», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ ևս երկու աշխատակից հոսպիտալացվել է։
Նշվում է, որ Պրոնկոն համակարգում աշխատել է 18 տարի և բազմիցս արժանացել է գերատեսչական պարգևների։ Մահացածը կին և երկու երեխա է ունեցել։ Սավենկոն միացել է ԱԻՆ–ին հինգ տարի առաջ՝ իրեն դրսևորելով որպես պրոֆեսիոնալ և քաջ մարդ, ապրել է տարեց մոր հետ։
Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուն հարձակվել է Լուգանսկի ասֆալտի և բետոնի գործարանի վրա, և երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր՝ հարվածի հետևանքները վերացնելու համար, երկրորդ անօդաչուն է հարձակվել։ Նշվել է, որ ուկրաինական անօդաչուն հարձակումն իրականացրել է առաջին միջադեպից մոտ մեկ ժամ անց։