ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում աշխատակիցնրերից մեկը հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկություն հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է մայիսի 12-ին` ժամը 20:40-ի սահմաններում։
Ոստիկանները ու պարեկները հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, հայտնաբերել են տղամարդու դի։
Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։
Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով` մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։