Իսրայելը հարված է հասցրել Խան Յունիսին, թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարը․ ԶԼՄ

Ըստ առկա գնահատականների՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հարձակման ենթարկված ստորգետնյա տարածքում է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Իսրայելը Գազայի հատվածի հարավում հարված է հասցրել Խան Յունիսին, հարվածի թիրախը եղել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար և շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամմեդ Սինվարը: Տեղեկությունը հայտնում է «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը։
«Ըստ առկա գնահատականների՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը գտնվել է հարձակման ենթարկված ստորգետնյա տարածքում՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարի մահը դեռ չի հաստատվել։
Մուհամմեդ Սինվարը ՀԱՄԱՍ-ը գլխավորում է եղբոր` կազմակերպության նախկին առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո (սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերին անկլավի հարավում):
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։
Իսրայելը չի ​​լքի Գազայի հատվածի բուֆերային գոտին ոչ մի համաձայնագրի դեպքում. ԶԼՄ