Ադելիա Պետրոսյանը հանդես կգա 2026-ի օլիմպիական խաղերի ընտրական փուլում

Ադելիա Պետրոսյան
ISU-ն ռուսաստանցիներին թույլ է տվել հանդես գալ օլիմպիական խաղերի ընտրական փուլում՝ յուրաքանչյուր մրցատեսակում նրանց հատկացնելով մեկական քվոտա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գեղասահքի միջազգային միությունը (ISU) բավարարել է չորս ռուսաստանցի գեղասահորդների՝ 2026 թվականի օլիմպիական խաղերի ընտրական փուլին որպես չեզոք մարզիկներ մասնակցելու հայտերը։
Ցուցակում ընդգրկվել են Ադելիա Պետրոսյանը, Պյոտր Գումեննիկը, Ալինա Գորբաչովան և Վլադիսլավ Դիկիջին:
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին ISU-ի խորհուրդը ռուսաստանցիներին թույլ էր տվել օլիմպիական որակավորում ստանալ չեզոք կարգավիճակով։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան ներկայացրել էր սեպտեմբերի 17-21-ը Պեկինում կայանալիք ընտրական մրցաշարին մասնակցելու թեկնածուների ցուցակները:
Տատյանա Տարասովան գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին անվանել է լավագույնն աշխարհում