Իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց․Թորոսյան

Sputnik
«Իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց, ու այսպիսով այս ինտիտուտը չարաշահվում է»,-Ազգային ժողովում ընթացող՝ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Քաղպայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին մի քանի տարիներին կալանքների թիվը կտրուկ աճել է, իսկ ապրիլի 1-ի դրությամբ, առհասարակ, ձերբակալվածների քանակը քրեակատարողական հիմնարկներում գերազանցել է դատապարտյալների քանակը։
Ըստ Թորոսյանի՝ շատ դեպքերում դա արվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար: