Շինարարությունը այսօր էլ շարունակում է խթանել հիպոտեկային վարկավորման եկամտահարկի վերադարձը.Սարգսյան

Sputnik
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում իրականացված շինարարական աշխատանքների մասին վերջին ամփոփագիրը։
Պաշտոնական տվյալներով` նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում շինարարության ծավալներն ավելացել են 13. տոկոսով` կազմելով 77 միլիարդ 5 միլիոն դրամ։
Մասնավորապես, պետբյուջեի հաշվին շինարարության ծավալների աճը կազմել է 42.2 տոկոս, կազմակերպությունների միջոցների հաշվին ՝ 14.5 տոկոս, բնակչության հաշվին՝ 9.8 տոկոս, իսկ մարդասիրական օգնության հաշվին իրականացված շինարարությունը անկում է գրանցել 0.2 տոկոսով։
Հայաստանում շինարարությունը այսօր էլ շարունակում է խթանել հիպոտեկային վարկավորման եկամտահարկի վերադարձը։ Այլ խթանող գործոն այս պահին չկա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է տնտեսագետ Կարեն Սարգսյանը, հավելելով, որ այս տենդենցը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին, գուցե` մինչև տարեվերջ։