Սա ոչ միայն պատմության նենգափոխում է, այլև` նեոնացիզմի և նեոֆաշիզմի վերակենդանացում է.Շարմազանով

Sputnik
Մինչ Մոսկվայում մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը, անցկացվեց ռազմական շքերթ, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում դրանից անմիջապես հետո հրապարակավ կասկածի տակ դրվեցին երկրորդ աշխարհամարտի հետ կապված պատմական փաստերը։
Նախ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հանրային հեռուստաընկերության եթերում միֆ որակեց այն, որ Ստալինգրադի ճակատամարտը Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից։
Ըստ Հովհաննիսյանի` Գերմանիան ունեցել է ծրագիր` Ստալինգրադից հետո գրավել Կովկասը, ապա` Թուրքիան, ինչն էլ ենթադրելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։
Դրանից օրեր անց նույն հանրայինի եթերում որոշ փորձագետներ հայտարարում են, թե Հայրենական մեծ պատերազմը սկսկվել է Խորհրդային միության մեղքով, իսկ ԽՍՀՄ-ի քաղաքացիները ստիպված են կռվել։
«Սա ոչ միայն պատմության նենգափոխում է, այլև` նեոնացիզմի և նեոֆաշիզմի վերակենդանացում է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։