ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց կարևոր է որակել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 15-ին Ստամբուլում։ Նա նշել է, որ հենց ինքն է եղել այս երկխոսության նախաձեռնողը, հուսով է, որ այն հաջողությամբ կպսակվի։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել, որ այն կայանա։ Կարծում եմ, որ դրական արդյունք կունենա», - ասել է նա լրագրողներին։
Թրամփը մեկնաբանել է նաև մեկ այլ խոշոր միջազգային դերակատարի՝ Չինաստանի հետ երկխոսության զարգացումը։ ԱՄՆ նախագահը նշել է` առևտրային տարաձայնությունների շուրջ ամերիկա–չինական բանակցությունները, որոնք կազմակերպվել են Ժնևում, անցել են կառուցողական մթնոլորտում և կարևոր քայլ են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մեզ հաջողվել է հասնել լիարժեք վերբեռնման։ Բանակցությունները շատ արդյունավետ են եղել... Մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում», - ասել է նա «Fox News»-ով հեռարձակված ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ–ն չի ձգտում վնաս հասցնել Չինաստանի շահերին և պատրաստ է հետագա երկխոսության։
Նա նաև հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսում է հեռախոսով զրուցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։