ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Ի դեպ, սա ընթացիկ տարում Սուրեն Պապիկյանի երկրորդ այցն է եվրոպական այդ երկիր. փետրվարին նա մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին։