ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Կոտլյարովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի հինգ մեքենայացված, մեկ եգերական, երկու գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի երկու բրիգադների կազմավորումներին ԴԺՀ Ռուսին Յար, Նովայա Պոլտավկա, Ուլյանովկա, Ռազինո, Միրոլյուբովկա, Դիմիտրով, Կրասնոարմեյսկ, Զվերևո, Նովոսերգեևկա և Ալեքսեևկա բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։