ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է»,–գրում է կայքը:
Նշվում է, որ մահացածը տղամարդ է, որը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, հովիվ է:
Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:
Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, դրանք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։