Մայիսի 9-ին, երբ Հայաստանը նշում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, Հանրային հեռուստատեսության եթերում Արծրուն Հովհաննիսյանը մեզ համար ամենածանր միֆերից մեկը համարեց, որ Ստալինգրադի ճակատամարտը Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից։ Նրա խոսքով, եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրն ըստ Արծրուն Հովհաննիսյանի ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։
Այս հայտարարությունների վերաբերյալ մասնագիտական գնահատական ու կարծիք լսելու համար դիմել ենք թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին։