Վարորդական վկայականներն ու մեքենաների տեխանձնագրերը դարձնել էլեկտրոնային. Մնացական Բիչախչյան

Sputnik
Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն առաջարկել է վարորդական վկայականները դարձնել էլեկտրոնային, որը վավեր կլինի անձնագրի հետ միասին: Այդ դեպքում ամեն 10 տարին մեկ վկայական փոխել պետք չի լինի, լրացուցիչ ծախս չի արվի: Վավեր անձնագրի դեպքում պարեկները կկարողանան իրենց բազայում անձնագրի լուսանկարով նույնականացում իրականացնել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մնացական Բիչախչյանը ներկայացրել է իր առաջարկի մանրամասները։