Իրանում շատ են սիրում հայկական ընկույզի մուրաբան. Արա Մարության

Sputnik
Մայիսի 15-ին ուժի մեջ է մտնում Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ «Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիր, փորձագետ Արա Մարությանի համոզմամբ՝ իրանական կողմի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում հատկապես Հայաստանի համար, որը Իրանի անմիջական հարևանն է և ցամաքային ճանապարհ ունեցող ԵԱՏՄ անդամ միակ երկիրը։ Սակայն, ըստ փորձագետի՝ մեր երկիրը պետական մակարդակով այս կարևոր իրադարձությանը որևէ կերպ չի պատրաստվում։