Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի Ստամբուլի բանակցություններին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը կասկածում է, որ Ուկրաինան կկնքի համաձայնագիր Պուտինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 — Sputnik. Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ բանակցությունների առաջարկին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում կայանալիք բանակցությունները առնվազն կորոշեն` արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել։ Միևնույն ժամանակ, եթե բանակցությունների ընթացքում չհստակեցվի համաձայնագրի հնարավորությունը, ապա եվրոպացի առաջնորդները և Միացյալ Նահանգները պետք է գործեն «համապատասխանաբար»։

«Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան կկնքի համաձայնագիր Պուտինի հետ, ով չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրը նշելով, որին չէր կարող հասնել ) առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների», - գրել է ԱՄՆ նախագահը իր սոցցանցում։

Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը: