Շրի Լանկայում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 21 մարդ. կան վիրավորներ

Ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել և ընկել ձորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Շրի Լանկայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել, 35-ը՝ տուժել, հաղորդում է Daily Mirror պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
«Կատարագամայից մեկնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի հարակից անդունդը», - հայտնել է ոստիկանությունը:
Շրի Լանկայում ավտոբուսի վթարի հետևանքները
Վթարի հետևանքով մահացածների ինքնությունը դեռևս պարզ չէ: Մոտ 25 տուժած տեղափոխվել է Նուվարա Էլիայի և Կոտմալեի հիվանդանոցներ:
Ոստիկանության տվյալներով՝ վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Շրի Լանկայի տրանսպորտային վարչությանը և Կատարագամայից ուղևորվում էր Կուրունեգալա: