Սա հնարավոր է՝ պատմական օր լինի ՌԴ–ի և Ուկրաինայի համար. Թրամփը` Պուտինի առաջարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահն անմիջապես արձագանքել է Ռուսաստանի նախագահի հայտարարությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Սա կարող է պատմական օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ստամբուլում Կիևի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների մասին առաջարկից հետո։
«Պոտենցիալ պատմական օր Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք այն հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, քանի որ այս անվերջ արյունահեղությունը, հուսով ենք` կավարտվի: Դա կլինի բոլորովին նոր և շատ ավելի լավ աշխարհ: Ես շարունակելու եմ աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի համոզվեմ, որ դա տեղի կունենա։ Իր հերթին, ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերականգնման և առևտրի վրա։ Գալիս է մեծ շաբաթ»,- գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: Պուտինը նաև Կիևին առաջարկել է, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսել Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: