Քամու պատճառով «Զվարթնոցում» չիջած ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Քամու պատճառով Երևանում չիջած ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կես ժամից Թավրիզից կթռչի ՀՀ մայրաքաղաք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մոսկվա–Երևան չվերթը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու ուղևորատար ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Մոսկվայից եկած «Շիրակ Ավիայի» Boeing 737 ինքնաթիռը երկար ժամանակ պտտվում էր ՀՀ երկնքում և չէր կարողանում վայրէջք կատարել քամու պատճառով։
«Զվարթնոցից» հայտնեցին, որ Շարժա–Երևան ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Թավրիզում։
Քամու պատճառով Երևանում չիջած ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կես ժամից Թավրիզից կթռչի ՀՀ մայրաքաղաք։