ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում կայանալիք գագաթնաժողովում կարող է հայտարարել Պաղեստինի ճանաչման մասին: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան The Media Line գործակալությանը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի Պաղեստինի պետության և ԱՄՆ – ի կողմից դրա ճանաչման հարցի վերաբերյալ որոշման մասին, որը ներառում է պաղեստինյան պետության ստեղծումը առանց ՀԱՄԱՍ-ի մասնակցության», - ասվում է հրապարակման մեջ:
Աղբյուրների հաղորդմամբ՝ Պաղեստինի ճանաչման մասին որոշումը կուղեկցվի նոր պետության կառավարմանը ՀԱՄԱՍ-ի չմասնակցելու պայմանով:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել էր, որ Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածում հնգամյա հրադադարի հարցում է արել:
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը մայիսի 4–ի լույս 5-ի գիշերը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում գործողության ընդլայնման ծրագրին, որը ներառում է անկլավում տարածքների գրավումն ու պահպանումը: