Ռուսաստանցի Յուրիկ Հովհաննիսյանը արծաթե մեդալ է նվաճել կարատեի Եվրոպայի առաջնությունում

Ավելի վաղ կարատեի Հայաստանի հավաքականի 2 մարզիկներ բրոնզե մեդալներ էին նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) արծաթե մեդալ նվաճեց Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությունում։
Եզրափակիչում Հովհաննիսյանը 1-2 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Օմեր Օզերին և կորցրեց ոսկի վեցնելու շանսը։
Ավելի վաղ կարատեի Հայաստանի հավաքականի 2 մարզիկներ` Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը բրոնզե մեդալներ էին նվաճել։
Նշենք, որ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը տրվել է մայիսի 9-ին Երևանի Մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը: