ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առաջիկա հանդիպումը։
Նշենք, որ «Տորինո» – «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին։
Նշենք, որ թեև Հենրիխ Մխիթարյանն արդեն 36 տարեկան է, բայց շարունակում է որպես կենտրոնական կիսապաշտպան հանդես գալ «Ինտերի» մեկնարկային կազմում։