Այդպես էլ չհասավ Վեներա. 1972թ–ին գործարկված սովետական կայանն ընկել է Հնդկական օվկիանոսը

Ուղեծրից սարքի դուրս գալը վերահսկել են մերձերկրային տիեզերական տարածության վտանգավոր իրավիճակների մասին նախազգուշացման ավտոմատացված համակարգի միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Խորհրդային ավտոմատ կայանը, որը 53 տարի առաջ արձակվել ու այդպես էլ չէր հասել Վեներա, ընկել է Հնդկական օվկիանոսը։ Տեղեկությունը հաղորդում է «Ռոսկոսմոսը»:

«1972 թվականին արձակված «Կոսմոս-482» տիեզերական սարքը դուրս է եկել ուղեծրից և ընկնելով Հնդկական օվկիանոս` ոչնչացել է», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուղեծրից սարքի դուրս գալը վերահսկել են մերձերկրային տիեզերական տարածության վտանգավոր իրավիճակների մասին նախազգուշացման ավտոմատացված համակարգի միջոցները:
Սարքը մթնոլորտի խիտ շերտեր է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 9:24-ին Միջին Անդաման կղզուց 560 կմ արևմուտք և ընկել Հնդկական օվկիանոսը՝ Ջակարտայից արևմուտք:
Ռուսաստանում շուտով կհաստատվի տիեզերական ոլորտի զարգացման նոր ազգային նախագիծը. Պուտին
Կայանը դեպի Վեներա է արձակվել 1972 թվականին, սակայն արագացման բլոկի ոչ կանոնավոր աշխատանքի պատճառով միջմոլորակային հետագիծ դուրս չի եկել և մնացել է բարձր էլիպսաձեւ ուղեծրում։ Ժամանակի ընթացքում մթնոլորտի վերին շերտերին շփման պատճառով ուղեծրի բարձրությունը սկսել է նվազել։