Հնդկաստանը չի կարող վստահել Ադրբեջանին, որը Պակիստանի գործընկերն է. Նվարդ Չալիկյան

Sputnik
Երկուշաբթի նախատեսվում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Հնդկաստան։ Նյու Դելիում նա հանդիպելու է Հնդկաստանի վարչապետի և Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետ:
Հայաստանը 2020-ի պատերազմից հետո Հնդկաստանի հետ համագործակցում է պաշտպանական ոլորտում։ Այցը տեղի է ունենում Հնդկաստան-Պակիստան ռազմական էսկալացիայի ֆոնին։ Մի կողմում մեր գործընկեր Հնդկաստանն է, մյուսում` Պակիստանը, որը մինչև օրս չի ճանաչել Հայաստանի անկախությունը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի եռյակում է։
Աշխարհաքաղաքական այս զարգացումները «Իրականում» հաղորդման մեկնաբան Արման Վանեսքեյանի հետ զրույցում վերլուծել է APRI Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը։