2-րդ բրոնզը կարատեի ԵԱ–ում. մեդալակիր է դարձել Յուրա Զալյանը

Նա առավելության է հասել 5։3 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։
Հայ մարզիկի մրցակիցն էր Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանը։ Հայ մարզիկը առավելության է հասել 5:3 հաշվով։
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականն այսպիսով երկրորդ մեդալը նվաճեց այս առաջնությունում: Ավելի վաղ հայտնել էինք, որ բրոնզե մեդալ է նվաճել նաև Գոռ Ներսիսյանը։
Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը տրվել է մայիսի 9-ին Երևանի Մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը: