ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Մայիսի 6–ին Մուսինյանը հայտնել էր, որ Լևոն Տեր–Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել և առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը ապրիլին նույն բժշկական կենտրոնում պլանային հետազոտություն էր անցել։