Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկի և Բելգորոդի մարզերում սահմանը ճեղքելու 4 փորձ է ձեռնարկել. ՊՆ

Ուկրաինացի զինվորականները չեն դադարեցրել ռազմական գործողությունները՝ չնայած հրադադարի ռեժիմի հռչակմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի և Բելգորոդի մարզերում սահմանը ճեղքելու չորս փորձ են ձեռնարկել, 15 հարձակում և մարտով հետախուզություն՝ չնայած հրադադարի ռեժիմի հայտարարմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում նշել են, որ մարտական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ստորաբաժանումները կատարել են 1455 հրետակոծություն, ռուսական բանակը դրան հայելային է արձագանքում։
«Չնայած հրադադարի ռեժիմի հռչակմանը, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները չեն դադարեցրել ռազմական գործողությունները ռուսական զորքերի դեմ»,-ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ ռուսական զորքերը Կիևի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում հայելային են արձագանքում և հետագայում կգործեն ստեղծված իրավիճակին համարժեք:
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։
Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր ազատագրվեց, այդ թվում՝ Սուջան։
Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։
Պուտինը զանգել է զինվորականներին և շնորհակալություն հայտնել Կուրսկի մարզն ազատագրելու համար