Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում՝ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ, հայտնի է դարձել չեմպիոնը։
«Նոան» 2:1 հաշվով հաղթելով գործող չեմպիոն «Փյունիկին»՝ վաստակեց 71 միավոր ու անհասանելի դարձավ մրցակիցների համար։
«Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն:
Հաջորդ մրցաշրջանում «Նոան» Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։