Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենական մեծ պատերազմում կռված իր նախնիների մասին

Մարգարիտա Սիմոնյանի մորական և հայրական տատերն ու պապերը ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում կիսվել է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հարազատների մասին հիշողություններով:
«Իմ նախապապ Գրիգորի Ալոևը վիրավորվել է Սապուն լեռան (ռազմավարական բարձունք Ղրիմում – խմբ.) մերձակայքում։ Իր աղջիկը՝ տատիկս, օկուպացված Ղրիմում ինը տարեկանում կերակրում էր մնացած ընտանիքին», - գրել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ իր պապ Սարգիս Սիմոնյանը նույնպես կռվել է Ղրիմում, գերի ընկել, բայց կարողացել է փախչել։ Նրա մայրն ու քույրը՝ Նարտուհի Ներսեսյանը և 11-ամյա Ռայան, գնացել են պարտիզանների մոտ։ Աղջիկը վիրավորվել է, բայց ողջ է մնացել։
Սարգիս Սիմոնյան
«Մյուս պապս՝ մորս հայր Ադամ Մարգարյանը, վիրավորվել է Ստալինգրադի մերձակայքում։ Նրա եղբայրը տանկիստ է, Պրոխորովկայում մասնակցել է Կուրսկի աղեղի ճակատամարտին։ Ամբողջ կրծքավանդակը ծածկված է շքանշաններով: Ապշեցուցիչ է՝ երկու հարազատ եղբայրներն անցել են պատերազմի երկու առանցքային ճակատամարտերը և երկուսն էլ ապրել են մինչև խոր ծերություն», - նշել է նա։
Գեղեցիկ Դեմիրճյան
Սիմոնյանը պատմել է նաև Գեղեցիկ Դեմիրճյան տատիկի մասին, ով 14 տարեկանում դարձել է Ստախանովյան շարժման մասնակից. նրա դիմանկարը տպագրվել է թերթերում: Նա ռազմաճակատի կարիքների համար ծխախոտ էր աճեցնում Սոչիի Խոստա բնակավայրում։