Լուկաշենկոն հայտարարել է, որ արտերկրի հակառակորդները պատրաստվում են պատերազմի

Դրսից անընդհատ կոչեր են հնչում «անցյալում թողնել» Հաղթանակի թեման և մոռանալ այդ տարիների իրադարձությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արտաքին հակառակորդները Մեծ հաղթանակի ժառանգների դեմ պատրաստվում են պատերազմի և ձգտում են հանրային գիտակցությունից դուրս մղել Հայրենական մեծ պատերազմի հերոսական էջերը, հաղորդում է «Բելտա» գործակալությունը։
«Նրանք պատրաստվում են պատերազմի, և դա չեն էլ թաքցնում։ Նրանց խանգարում է այն, որ մեր սրտում և գլխում ապրում է խորհրդային ժողովրդի սխրանքի հիշողությունը։ Քանի որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք մեր հողը այնպես, ինչպես մեր նախնիները: Հենց այդ պատճառով էլ նրանք ցանկանում են ջնջել այդ հիշողությունը։ Բայց մենք հաստատակամ ենք մեր դիրքորոշմանը, և դա հատկապես կարևոր է այսօր», - ասել է Լուկաշենկոն՝ Մոսկվայում պատասխանելով Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության նշանակության մասին «НТВ» հեռուստաալիքի հարցին։
Նրա խոսքով՝ դրսից անընդհատ կոչեր են հնչում հաղթանակի թեման «անցյալում թողնելու» և այդ տարիների իրադարձությունները մոռանալու մասին։
«Հենց դադարենք հիշել, դա նորից կվերադառնա: Ինչո՞ւ են նրանք ասում՝ «բավական է»։ Մեր հիշողությունից հանելու համար այն Հաղթանակը, որը մեզ համար ընդօրինակելի է», - նշել է Լուկաշենկոն:
Այս համատեքստում Բելառուսի նախագահը հիշատակել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը՝ ավելացնելով. «Դեռ շատ բան կլինի»։