Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հաղթանակի օրը Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Բելգորոդի մարզպետարանի շենքին. տուժել է 2 մարդ

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Պայթյունի պահին շենքի մոտ է եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Լորենցը։ Նա ստացել է ցնցում և լսողական համակարգի վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հաղթանակի օրը Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով հարվածել են Բելգորոդի մարզպետարանի շենքին։ Իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է։ Կոնքի բեկորային վնասվածք է ստացելՌոսգվարդիայի աշխատակիցը, որին տեղափոխել են հոսպիտալ և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։
«Պայթյունի պահին շենքի մոտ է եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Լորենցը։ Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո նրան հետազոտել են մարզային կլինիկական հիվանդանոցի բժիշկները։ Նա ստացել էցնցում և լսողական համակարգի վնասվածքներ, բուժումը կշարունակի ամբուլատոր եղանակով», - հայտնել է մարզպետը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը դադարեցրել են ռազմական գործողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարի ժամանակ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, մնացել են հատուկ ռազմական գործողության գոտու՝ նախկինում զբաղեցրած բնագծերում և դիրքերում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։