Հաղթանակի հոբելյանի առթիվ Պուտինը և Թրամփը շնորհավորական ջերմ խոսքեր են փոխանակել. Ուշակով

Ավելի վաղ Ուշակովը հայտնել էր, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինն ու Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն օգնականների միջոցով միմյանց ջերմ խոսքեր են փոխանցել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր տոնի, մեծ տոնի կապակցությամբ ջերմ խոսքեր, փոխադարձ շնորհավորանքներ»,-ասել է Ուշակովը Առաջին ալիքին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջնորդները խնդրել են «ինչ-որ կոնկրետ բառեր փոխանցել»:
Ավելի վաղ Ուշակովը հայտնել էր, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինն ու Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել: