Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսից առաջ Ռուսաստանի նախագահը լռության րոպե է հայտարարել։ Իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունները կրել են պատերազմի ընդհանուր ծանր բեռը։ Պուտինն ընդգծել է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ներդրումը հաղթանակի հասնելու գործում։
«Մեր պարտականությունն է հիշել տարբեր ազգությունների ներկայացուցիչների սխրանքը, ովքեր հավերժ կմնան համաշխարհային պատմության մեջ որպես ռուս զինվորներ։ Մեր երկիրը, միլիոնավոր կյանքերի գնով, նվաճեց ազատություն և խաղաղություն ամբողջ մարդկության համար: Մենք երբեք չենք հաշտվի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերի հետ: Հաղթանակի օրը Ռուսաստանի գլխավոր տոնն է: Ռուսաստանը հիշում է Երկրորդ աշխարհամարտի դասերը և երբեք չի թողնի խեղաթյուրել ճշմարտությունը: Ռուսաստանը կմնա անխորտակելի պատնեշ նացիզմի, ռուսաֆոբիայի և հակասեմիտիզմի կողմնակիցների համար: Մենք բարձր ենք գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի քաջարի ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում։ Բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար»,-իր ելույթում շեշտել է Ռուսաստանի նախագահը։