ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Կորեայի Դեմոկրատական Ժողովրդական Հանրապետությունը անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Շտաբների պետերի միացյալ կոմիտեին:
Ավելի ուշ կոմիտեից հայտնել են, որ Կորեան, ենթադրաբար, փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք, NHK հեռուստաալիքի տվյալներով, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց այն կողմ են ընկել։