ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ «Ֆլեշը» («Արմ պետրոլ» ՍՊԸ) տուգանվել է թերլիցքավորման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող լցակայանում իրականացվել է ստուգում, ինչի արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:
Հայտնաբերված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանվել 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Ֆլեշ» ՍՊԸ-ն տուգանվել էր 𝟑𝟕 միլիոն 𝟕𝟗𝟔 𝟗𝟗𝟑 ՀՀ դրամի չափով։